Հասարակական

Աննա Վարդապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը

1 րոպեի ընթերցում

Աննա Վարդապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աննա Վարդապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ սեպտեմբերի 15-ի նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնում է ԱԺ նիստում տրված երդմամբ:

Աննա Վարդապետյանը, մոտենալով ԱԺ ամբիոնին, երդվեց. «Ստանձնելով Գլխավոր դատախազի պաշտոնը՝ երդվում եմ՝ անշեղորեն ղեկավարվել ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ՀՀ սահմանադրական կարգն ու անվտանգություն, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը»:

Խորհրդարանն Աննա Վարդապետյանին Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրել էր հունիսի 29-ին փակ գաղտնի քվեարկությամբ: Վարդապետյանը սեպտեմբերի 14-ին ազատվել էր ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում