Տարածաշրջանը չի կարող թույլ տալ ևս մեկ պատերազմ. Իրանի արտգործնախարարը՝ Բայրամովին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում շարունակում են համակ ուշադրությամբ հետևել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով իրանական Fars լրատվական գործակալությանը, Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը սեպտեմբերի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ շեշտելով հայ-իրանական միջպետական սահմանի որևէ փոփոխության անընդունելիությունը:

«Իրանի և Հայաստանի սահմանը պետք է մնա առանց փոփոխությունների», - ասել է Իրանի արտգործնախարարը:

Ըստ Fars լրատվական գործակալության՝ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը խիստ մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր զինված հակամարտության բռնկման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Իրանը պատրաստ է օժանդակել Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի լուծմանը քաղաքական խաղաղ ճանապարհով:

«Մենք միշտ առանձնահատուկ կարևորություն ենք տալիս երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը, այդ թվում՝ Ադրբեջանական Հանրապետության և Հայաստանի, և կարծում ենք, որ Իրանի ու Հայաստանի միջև սահմանը հաղորդակցության պատմական ճանապարհ է, որը պետք է պահպանվի առանց փոփոխությունների», - ասել է Աբդոլլահիանը:

Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ տարածաշրջանը չի կարող թույլ տալ ևս մեկ պատերազմ:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել», - հավելել է Ամիր Աբդոլլահիանը:

Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի առնչությամբ սեպտեմբերի 13-ին հեռախոսազրույց էր տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջև: Փաշինյանը մանրամասներ էր փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ իրականացվող սադրիչ և ագրեսիվ գործողությունների վերաբերյալ: Իրանի նախագահն իր հերթին նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է, և Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին:

Իրանի Իսլամական Հանրապետությունը նախկինում ևս բազմիցս հայտարարել է Հարավային Կովկասում սահմանների որևէ փոփոխության, այդ թվում՝ Հայաստանի և Իրանի սահմանի արգելափակման որևէ փորձի անընդունելիության մասին: 2022 թ. հուլիսի 19-ին Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ևս Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն ընդգծել էր, որ Իրանը չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը:

Հայերեն العربية English Español Français Русский

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ