Ադրբեջանն այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքով. Փաշինյանը՝ Ադրբեջանի հարձակման մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն համոզմանն է, որ Ադրբեջանն իր վերջին ագրեսիայով, հարձակմամբ արտահայտում է իր անբավարարվածությունը՝ 44-օրյա պատերազմի արդյունքներից:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման համոզմունք հայտնեց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանի հարցին, թե ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանն իր բացահայտ ագրեսիայով:

«Ինչ-որ ասեմ, գուցե շատերին տարօրինակ կթվա, որ Ադրբեջանն այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքներից: Ես հասկանում եմ, որ հիմա շատ տարօրինակ բան եմ ասում: Հիմա շատ մանրամասներ չեմ կարող ասել, բայց նաև պետք է արձանագրեմ հետևյալը՝ ինչքան էլ մենք երջանիկ չենք 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, բայց ակնհայտ է, որ հենց նոյեմբերի 10-ից սկսած Ադրբեջանը պայքարում է եռակողմ հայտարարության դրույթներն ի չիք դարձնելու համար»,-ասաց Փաշինյանը:

Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը պայքարում է եռակողմ հայտարարության երեք հիմնական դրույթների դեմ. առաջինը, որ կա ԼՂ, երկրորդը, որ ԼՂ-ն ունի շփման գիծ, որի պաշտպանությունը և անվտանգությունը երաշխավորում է ՌԴ-ն, և ՌԴ-ն ԼՂ-ի և պաշտպանության գծի, այդ թվում Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորն է, և Լաչինի միջանցքը ստեղծվել է ՝ ԼՂ-ի և Հայաստանի միջև կապ ապահովելու համար:

«Այս 3 դրույթներն ունեն անկյունաքարային նշանակություն, և փաստն այն է, որ Ադրբեջանը պայքարում է այս երեք դրույթների դեմ: Իմ կարծիքով՝ իր դիրքորոշումներում Ադրբեջանը որոշակիորեն խճճվել է, օրինակ՝ ասելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, և ինքը Խորհրդային միության սահմանները չի ճանաչում, այդտեղից տրամաբանական հարց կարող ծագել՝ ինչի՞ հիման վրա են ադրբեջանցիները պնդում, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է: Իմ կարծիքով՝ Ադրբեջանն արտահայտում է 44-օրյա պատերազմի արդյունքներից իր անբավարարվածությունը»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս համոզմունքը ձևավորվել է նաև բանակցային սեղանի շուրջ տեղի ունեցող խոսակցությունների հիման վրա:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 105-ն է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում:

Հայերեն Русский

Դավիթ Թադևոսյանը SpaceX-ի և Starlink-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տեխնոլոգիական և տիեզերական ոլորտների զարգացման հնարավորությունները

Ուկրաինայի շուրջ բանակցություններին եվրոպացիների մասնակցության վերաբերյալ որոշում չկա. Ուշակով

ՀՀ գլխավոր դատախազն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները

Գերմանիայի բանակի պատմության մեջ առաջին ԱԹՍ գունդը կզինվի ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռներով. Politico

ՍԱՏՄ-ն հերքում է վարակված խոզերի՝ Հայաստան ներմուծման մասին տեղեկությունները

Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում. Լավրով

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 25/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 25/11/26

Ֆոն դեր Լայենը նշել է մի քանի նախապայման, որոնք ցույց կտան Մոսկվայի տրամադրվածությունը բանակցություններին

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է հեռանալ Իրանից՝ զգուշացնելով, որ ռազմական գործողությունները կարող են արագ սրվել