Տարածաշրջանային

Էրդողանը Պուտինի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Էրդողանը Պուտինի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը` այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով թուրք բարձրաստիճան պաշտոնյային։

Նա մանրամասնել է, որ բանակցությունները կանցկացվեն Սամարղանդում` Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում, որը նախատեսված է սեպտեմբերի 15-16-ը։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 105-ն է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում