Միջազգային

ԱՄՆ-ը 3,5 մլրդ դոլար կփոխանցի շվեյցարական հիմնադրամ Աֆղանստանի տնտեսության կայունացման համար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը 3,5 մլրդ դոլար կփոխանցի շվեյցարական հիմնադրամ Աֆղանստանի տնտեսության կայունացման համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներն Աֆղանստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից 3,5 միլիարդ դոլար կփոխանցի շվեյցարական թրաստային հիմնադրամ, միջոցները կուղղորդվեն Աֆղանստանի տնտեսության կայունացմանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:

«Աֆղանական հիմնադրամը կօգնի իրականացանելու այդ 3,5 միլիադ դոլարից նպատակային վճարումները՝ աֆղանական տնտեսության ավելի մեծ կայունության ապահովման համար»,- ասված Է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ: Նախարարության տվյալներով՝ ֆինանսավորումը տեղի կունենա՝ շրջանցելով Աֆղանստանի կառավարությունը, որը գլխավորում Է «Թալիբան» արմատական շարժումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում