Քաղաքականություն

Բլինկենը Փաշինյանին խոստացել է, որ պնդելու է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

1 րոպեի ընթերցում

Բլինկենը Փաշինյանին խոստացել է, որ պնդելու է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սեպտեմբերի 13-ի գիշերը խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և փոխանցել ԱՄՆ-ի խորը մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, այդ թվում ՝ Հայաստանում գնդակոծությունների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:

«Պետքարտուղարն ընդգծել է զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը և վարչապետ Փաշինյանին խոստացել է, որ Միացյալ Նահանգները պնդելու է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և ձգտել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը»,- ասել է Նեդ Փրայսը։

Ավելի վաղ Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հորդորել էր դադարեցնել Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները:

«Պետքարտուղարը Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները և ընդգծել, որ Միացյալ Նահանգները ձգտում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի խաղաղ կարգավորման»,-ասված էր խոսնակի տարածած հաղորդագրությունում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում