Տարածաշրջանային

Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Բաքու

1 րոպեի ընթերցում

Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Բաքու

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Բաքու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը:

Այցի նպատակն է քննարկել ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին:

Ավելի վաղ,Ֆիլիպ Ռիքերը Երևանում էր, նա հանդիպել էր ՀՀ պաշտոնատար անձանց հետ և քննարկել ԱՄՆ աջակցությունը տևական խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում