Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ պետական մակարդակի այլատյացության դրսևորում է․ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը կոչ արել Եվրամիության ղեկավարությանը Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը հստակ դատապարտող դիրքորոշում դրսևորել։

«Մենք ակնկալում ենք, որ դուք անեք ձեր ուժերի ներածին չափով հնարավոր ամեն բան դադարեցնելու ադրբեջանական ագրեսիան, որը Հայաստանի դեմ պետական մակարդակի այլատյացության և Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականության հստակ ցուցադրություն է։ Մարդկային կյանքն անգնահատելի է՝ լինի դա Ուկրաինայում, թե Հայաստանում։ Որպես ԵՄ քաղաքացիներ՝ մենք հավատացած ենք, որ Ալիևի նման բռնապետը չի կարող գնել լռությունը կամ արժանապատվությունը՝ ԵՄ-ին շատ փոքր ծավալով գազի պոտենցիալ մատակարարման դիմաց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հայտարարության մեջ։

Գրասենյակից կոչ են արել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին կանգնել մարդկային կյանքի, արժանապատվության կողքին՝ ընդդեմ Ալիևի ավտորիտար ռեժիմի, որը ռիսկի է ենթարկում ապակայունացնելու ողջ տարածաշրջանը։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ:

ՊՆ հաստատված տվյալներով՝ հայկական կողմն ունի 49 զոհ:

ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։

Հայերեն English Русский

Սպիտակ տունը շարունակում է մնալ առանց մամուլի քարտուղարի. UFC-ի ղեկավարը մերժել է Թրամփի առաջարկը

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

Team-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացել

Հայաստանի և Կոսովոյի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնումը

Հայաստանի ԱԺ փոխնախագահն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

Փարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

Ֆիցոն «շանտաժ» է որակել Մերցի՝ Ուկրաինային ֆինանսավորելու պահանջը

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին

Սև Օհանյանն ու Փամելա և Էդվարդ Ավետիսյանները կարժանանան ՔՈԱՖ-ի հատուկ մրցանակների. Նյու Յորքում կկայանա հիմնադրամի Գալա երեկոն

ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի երևանյան նիստում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր