ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը կոչ է անում հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրառում է հրապարակված ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության «Թվիթեր»-ի էջում:
«Դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը չպետք է վատնել: ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը պատրաստ է աջակցել կայուն լուծմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: