Քաղաքականություն

ԼՂ հակամարտությունը չունի ռազմական կարգավորում, դիվանագիտությունը պետք է հաղթի․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

ԼՂ հակամարտությունը չունի ռազմական կարգավորում, դիվանագիտությունը պետք է հաղթի․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Մայքլ Կարպենտերն անընդունելի է համարել Հայաստանում քաղաքացիական օբյեկտների դեմ Ադրբեջանի իրականացրած հարվածները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։

«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողություններն ու տեղեկությունները Հայաստանում քաղաքացիական օբյեկտների դեմ հարվածների մասին անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական կարգավորում, դիվանագիտությունը պետք է հաղթի»,- նշել է նա։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 08.00-ի դրությամբ էական փոփոխություններ չի կրել: Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են: Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը: Հայկական կողմը հայտնել է զոհերի և վիրավորների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում