Սպորտ

Երիտասարդ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Երիտասարդ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը 4 մեդալ է նվաճել Կրասնոդարում կայացած Նիկոլայ Պավլյուկովի անվան 13-րդ միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Միջազգային այս մրցաշարին մասնակցում էր 19 երկրի ներկայացուցիչ: Հայ մարզիկներից արծաթե մեդալակիր է դարձել 71 կգ քաշային Գարիկ Անտանոսյանը, իսկ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում