Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրք»-ի ռեկորդներ է սահմանել բասկետբոլ մարզաձեւում

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, Սեւանի մարզադպրոցի սան Վարազդատ Հակոբյանը, ով առավել հանրաճանաչ է իր գինեսյան ռեկորդներով՝ ավտոմեքենաներ եւ բեռնատար գնացքներ ձեռքով տեղաշարժելով, այժմ արդեն զարմացնում է բասկետբոլ մարզաձեւում սահմանած բացառիկ ռեկորդներով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, նա բասկետբոլի գնդակով կատարել է մի քանի հնարքներ, որոնք գրանցվել են հայկական «Դյուցազնագրքում». Այսպես, մեջքով դեպի բասկետբոլի զամբյուղը կանգնած, առանց ետ նայելու, Վարազդատը բահով զամբյուղի մեջ է նետել 1 գնդակ՝ 22 մետր հեռավորությունից։ Ապա նույն դիրքում ձեռքով զամբյուղի մեջ է նետել 2 գնդակ՝ 14 մետր հեռավորությունից,

եւ 3 գնդակ՝ 5 մետր հեռավորությունից։ Այնուհետ, դեմքով կանգնած դեպի զամբյուղը, աջ ձեռքով նետել է գնդակը զամբ­յուղի մեջ՝ 24 մետր հեռավորությունից։

«Ոչ բոլորը կարող են գնդակով ճշգրիտ հարվածել բասկետբոլի զամբյուղին։ Նույնիսկ որոշ փորձառու բասկետբոլիստների համար մոտ 7 մետր հեռավորությունից հարվածելը խնդիր է:

Իսկ ինչ կասեք, երբ տղան հեռվից է գնդակը նետում զամբյուղի մեջ, ավելի ճիշտ՝ 24 մետր հեռավորությունից, եւ այն էլ ոչ թե մեկ, այլ երկու, երեք գնդակներով։ Սա, ի դեպ, աննախադեպ ռեկորդ է։ Վարազդատ Հակոբյանը մշտապես հաղթահարում է ամենաբարդ եւ աննվաճելի խոչընդոտներ։ Մարզիկը բոլորին քաջ հայտնի է իր ուժով եւ վճռականությամբ։ Նա մեկ ձեռքով տեղաշարժել է ավտոմեքենաներ, բեռնատար վագոններ եւ այլն։ Զարմանալի չէ, որ այժմ իր ուժերը փորձում է մեկ այլ բնագավառում։ Տեւական ժամանակ մարզվելով եւ գնդակներ նետելով բասկետբոլի զամբյուղի մեջ՝ Վարազդատը նվաճեց հերթական ռեկորդները։ Հայտնի փաստ է. որքան հեռվից են գնդակը նետում զամբյուղի մեջ, այնքան ավելի շատ միավոր են ստանում բասկետբոլում։ Վարազդատ Հակոբյանը գնդակներ է նետում նույնիսկ մեջքով շրջված դեպի զամբյուղը։ Իր համար նոր խոչընդոտներ ստեղծելով՝ նա նաեւ գնդակ է նետում ոչ թե ձեռքով, այլ բահով։ Երբ կա նպատակ եւ այն իրագործելու կամք, ամենաբարդ եւ անհաղթահարելի խոչընդոտը դառնում է իրականություն։ Ամեն զարմանահրաշ ռեկորդի հետ մեկտեղ աշխարհով մեկ հնչում է ոչ միայն Վարազդատի, այլ նաեւ Սեւան համայնքի անունը»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Español Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը