Սպորտ

Լևոն Արոնյանը 7-րդն է Sinquefield Cup-ում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը 7-րդն է Sinquefield Cup-ում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը ավարտել պայքարըSinquefield Cup-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարին մասնակցում են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատարները:Մրցաշարում կայացել են վերջին` 9-րդ տուրի պարտիաները:Արոնյանը մրցեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Մրցաշարի հաղթող դարձավ Ֆրանսիան ներկայացնող Ալիռեզա Ֆիրջուն, ով թայ-բրեյքում մրցեց ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Իան Նեպոմնիաշկինի հետ: Արոնյանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:

Sinquefield Cup-ին մասնակցում էին 10շախմատիստներ:Այն բաղկացած էր9տուրից,իսկ մրցանակային ֆոնդը կազմում էր1,4միլիոն ԱՄՆ դոլար:

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում