Սպորտ

Կարլոս Ալկարասը` US Open-ի հաղթող

1 րոպեի ընթերցում

Կարլոս Ալկարասը` US Open-ի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի «Մեծ սաղավարտի» ԱՄՆ բաց առաջնության 2022 թվականի հաղթողը իսպանացի Կարլոս Ալկարասն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում կայացած ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչում մրցեցին Իսպանիայից Կարլոս Ալկարասը և նորվեգացի Կասպեր Ռուդը: 3 ժամ 20 րոպե ձգված մրցախաղի արդյունքում Ալկարասն առավելության հասավ 4 սեթերից հետո` 6:4, 2:6, 7:6, 6:3 հաշվով:

Իսպանացի Կարլոս Ալկարասն իր կարիերայի մեջ առաջին անգամ հաղթեց «Մեծ սաղավարտի» մրցաշարում և օրեր անց կդառնա աշխարհի առաջին ռակետը: Իսպանացին կլինի ամենաերիտասարդ թենիսիստը պատմության մեջ, ով դարձել է առաջին ռակետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում