«Նոր գիրք»-32/22. Բաթոյան, Գոսպոդինով, Սյուել, Բրաուն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Զարուհի Բաթոյան, «Այսօրվա, վաղվա և մյուս օրերի համար...»

Զարուհի Բաթոյանի բանաստեղծությունները մեծ քաղաքում բարդ հասարաքաղաքական կյանքով ապրող փխրուն կնոջ մասին են, որը սակայն չկորցնելով մարդկային ամենանուրբ զգացումների վերապրում, քաղաքային առօրյայի, մշակույթի բոլոր դետալները վերածում է սեփական զգացմունքների թարգմանության: Շինհրապարակից լսվող աղմուկը, քաղաքից հեռացող մարդկանց ոտնաձայները, փողոցի լքված շները, պատին գրաֆիտի գրառումը, համերգն ու հրավառությունը իրենց շարժման ընթացքից վերափոխվում են կարոտ, սեր ու թախիծ պատկերող մետաֆոների, իսկ ամբողջության մեջ՝ մի մեծ սիրո խոստովանության, որ տևելու է անվերջ՝ այսօրվա, վաղվա և մյուս օրերի համար... Գիրքը լույս է ընծայել «Գրանիշ»-ը:

Թարգմանական գրականություն

Գեորգի Գոսպոդինով, «Տրտմության ֆիզիկան»

Վեպի հերոսը հին հունական դիցաբանական հերոսի՝ Մինոտավրոսի պես խճճվում է իր ընտանիքի պատմությունների լաբիրինթոսում։ Այդ պատմության թելն անցնում է ոլորապտույտ միջանցքներով, մտնում անհամար սենյակներ, որոնցում միախառնվում են անցյալն ու ներկան, առասպելն ու փաստագրված իրականությունը։ Թռչելով ժամանակաշրջանից ժամանակաշրջան, համադրելով ու հակադրելով իրարամերժ տեսակետներ՝ հեղինակը բացահայտում է արեւելաեվրոպացիների մտածելակերպը, 2-րդ աշխարհամարտի հետեւանքներն ու Բուլղարիայի կոմունիստական բյուրոկրատիայի դեմքը։

Անհավանական հուզիչ կամ անսովոր զվարճալի այս վեպը նոր տեսակի ընթերցանության փորձ է պարգեւում։ Ընթերցողը հետեւում է արտասովոր պատումներին, ցատկում ժամանակաշրջաններով, խճողվում հերոսների ճակատագրերի մեջ եւ խճճվում ճիշտ այնպես, ինչպես վեպի գլխավոր խորհրդանիշը՝ Մինոտավրոսը՝ կյանքի ու հանգամանքների լաբիրինթոսում։

Այս վեպը կարեկցանքի եւ դրա անհետացման, մարդու մեջ փակված տխուր հրեշի մասին է։ Թարգմանիչ՝ Գոհար Աբովյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Փաստավավերագրական գրականություն

Կարլ Սյուել, Փոլ Բրաուն, «Հաճախորդներ ամբողջ կյանքի համար»

Գիրք այն մասին, թե ինչպես անել, որ պատահական գնորդը դառնա հաճախորդ ամբողջ կյանքի համար:

«Հաճախորդներ ամբողջ կյանքի համար» գիրքը «Cadillac» ավտոսրահի ողջ փորձն է, որտեղ ոչ ոք` սկսած տնօրենից, մինչև հասարակ վաճառողներ և արհեստավորներ, կանգ չի առնում և օրեցօր գրանցում է նորանոր ռեկորդներ:

Թարգմանիչներ՝ Լիզա Ճաղարյան, Աստղիկ Աթաբեկյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը