Հասարակական

ԿԳՄՍՆ-ի և Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները լանդշաֆտի վերաբերյալ գրքույկներ են փոխանցել մարզերի դպրոցներին

3 րոպեի ընթերցում

ԿԳՄՍՆ-ի և Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները լանդշաֆտի վերաբերյալ գրքույկներ են փոխանցել մարզերի դպրոցներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հրավերով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է լանդշաֆտի վերաբերյալ գրքույկի՝ ՀՀ դպրոցներին տրամադրելու միջոցառմանը: Այդ նպատակով միջոցառմանը ներկա են եղել հանրապետության բոլոր մարզպետարաններից և Երևանի քաղաքապետարանից հրավիրված ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի կոնվենցիայի կրթական բաղադրիչի շրջանակում «Բնապահպանական կրթական գործողություններ տարրական դպրոցների համար» մանկավարժական գրքույկը հայերեն տարբերակով մշակել են Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները։

Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով Քաղաքաշինության կոմիտեին ընձեռած հնարավորության և կատարած աշխատանքի համար՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գրքույկը բովանդակային առումով համահունչ է հանրակրության նոր չափորոշչին. «Ձեռնարկը լավ ուսումնաօժանդակ նյութ կլինի ուսուցիչների համար՝ «Ես և շրջակա աշխարհը» առարկայի շրջանակում ծրագրային խնդիրները լուծելու տեսանկյունից։ Այն կարելի է օգտագործել նաև ճամբարային կրթության ժամանակ՝ աշակերտներին փոխանցելով տարբեր տեղանքների մասին գիտելիքներ և տեղանքում կողմնորոշվելու հմտություններ»։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը ներկաներին տեղեկացրել է, որ գրքույկն առաջինը փորձարկել են Սյունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ բնակավայրերի դպրոցների աշակերտները, ովքեր Հայաստանում հունիսին անցկացված Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի կոնվենցիայի համաժողովի հատուկ հյուրերն էին։ «Գրքույկում ներկայացված մեթոդով աշակերտները նկարների միջոցով արտահայտել են լանդշաֆտի մասին իրենց պատկերացումները։ Այս եղանակով երեխաները սովորում են գիտակցել իրենց պատասխանատվությունը շրջապատող լանդշաֆտի, իրենց բնակավայրի նկատմամբ»,-ընդգծել է Նունե Պետրոսյանը։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում ամփոփիչ տեսանյութով ներկայացվել են նաև ՀՀ-ում Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործման շրջանակում Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ կայացած «Լանդշաֆտի կոնվենցիա. կրթական բաղադրիչ» ազգային համաժողովի արդյունքները:

Նշվում է, որ միջոցառման ավարտին փոխնախարար Ժաննա Անդրեասյանը և կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը գրքույկները հանձնել են ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչներին՝ դպրոցներին փոխանցելու նպատակով:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում