Սպորտ

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջիկա խաղերը հետաձգվել են՝ որպես հարգանքի տուրք Եղիսաբեթ 2-րդ թագուհու հիշատակին

1 րոպեի ընթերցում

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջիկա խաղերը հետաձգվել են՝ որպես հարգանքի տուրք Եղիսաբեթ 2-րդ թագուհու հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ առաջիկա օրերին նախատեսված բոլոր հանդիպումները հետաձգվել են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պրեմիեր լիգայի ղեկավարությունը հայտնել է, որ այդ քայլով հարգանքի տուրք են մատուցում Անգլիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհու հիշատակին, ով մահացել է սեպտեմբերի 8-ին:

Հետաձգվել են ինչպես հանգստյան օրերի բոլոր հանդիպումները, այնպես էլ երկուշաբթի երեկոյան նախատեսված խաղը:

Պրեմիեր լիգան հետաձգված տուրի անցկացման ժամկետների մասին հանդես կգա հավելյալ հայտարարությամբ:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում