Տարածաշրջանային

Էրդողանը արևմտյան երկրներին մեղադրել է Ուկրաինայի հարցում սխալ քաղաքականություն վարելու մեջ

2 րոպեի ընթերցում

Էրդողանը արևմտյան երկրներին մեղադրել է Ուկրաինայի հարցում սխալ քաղաքականություն վարելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սերբիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող ռազմական գործողություններին և նշել, որ համաձայն չէ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ արևմտյան երկրների մոտեցումներին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Թուրքիան հավատարիմ է հավասարակշռված քաղաքականությանը Ուկրաինայի և Ռուսաստանի նկատմամբ, և այդպես էլ կշարունակի։ Անկարան հանդես է գալիս Ուկրաինայում վաղաժամ զինադադարի օգտին: Սակայն ներկայիս գործընթացները վկայում են այն մասին, որ պատերազմը շուտով չի ավարտվի»,- ասել է Էրդողանը:

Էրդողանը նշել է, որ ովքեր լուրջ չեն վերաբերվում Ռուսաստանին, սխալվում են:

«Ես բացահայտ հայտարարում եմ Արևմուտքի դիրքորոշման սխալ լինելու մասին: Որովհետև Արևմուտքի քայլերում կան գործողություններ, որոնք հիմնված են կողմերին սադրելու վրա։ Հայտարարում են ռազմական օգնության մասին, սակայն, փաստորեն, որքան հնացած զենք ու մետաղի ջարդոն կա Արեւմուտքում, ուղարկվում է Ուկրաինա»,- հայտարարել է նա:

Էրդողանը նշել է, որ քանի դեռ կա ռազմական գործողություններ հրահրելու քաղաքականություն, խաղաղության նախաձեռնությունների արդյունավետությունը նվազագույնի է հասնում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում