Սպորտ

Կարեն Խաչանովը US օpen-ի կիսաեզրափակիչում է  

1 րոպեի ընթերցում

Կարեն Խաչանովը US օpen-ի կիսաեզրափակիչում է  

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն ԽաչանովըUSօpen-իկիսաեզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղերի քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովը մրցեց ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ: 3 ժամ 41 րոպե ձգված մրցախաղում Խաչանովն առավելության հասավ ՝ 7:5, 4:6, 7:5, 6:7 (3:7), 6:4 հաշվով: Նա իր կարիերայում առաջին անգամ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչում է:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» 4 հիմնական մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 1881 թվականից: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ 60 միլիոն ԱՄՆ դոլար: US Open-ի տղամարդկանց մենախաղերի գործող չեմպիոնը Դանիիլ Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղերինը` Էմմա Ռադուկանուն:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում