Հասարակական

Հիմնանորոգվում է Սեւան համայնքի Գեղամավան գյուղի բուժկետը

2 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Սեւան համայնքի Գեղամավան գյուղի բուժկետը

ԳԱՎԱՌ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Գեղամավան գյուղի վարչական ղեկավարի նստավայրի շենքի մի հատվածում այս օրերին ընթանում են բուժամանկաբարձական կետի հիմնանորոգման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, Սեւան միավորված համայնքի բնակավայրերում կատարված կարիքների գնահատման արդյունքում, որպես առաջնահերթություն, ընտրվել է Գեղամավանի բուժամանկաբարձական կետի վերանորոգումը, որն էլ դարձել է Սեւան-Գրենոբլ համագործակցության առողջապահական ծրագրերի հերթական ենթածրագիրը:

Ծրագրի իրականացման օպերատորն է ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազամկերպությունը:

Շենքի տարածքի քանդմանը կհաջորդեն ներքին եւ արտաքին հարդարման, ջեռուցման համակարգի տեղադրման, սանհանգույցի, կոյուղու համար դիտահորի կառուցման, ջրագծի անցկացման եւ ընթացիկ մի շարք աշխատանքներ:

«Սա դառնալու է ոչ միայն Սեւան-Գրենոբլ համագործակցության` առողջապահական բնագավառում իրականացվող հերթական ծրագիրը, այլ նաեւ՝ բնակավայրի բնակիչների համար սպասված ձեռնարկներից մեկը: Վերանորոգված տարածքը շահագործման կհանձնվի շուրջ մեկ ամիս հետո»,-հավաստեցին Սեւանի համայքնապետարանի աշխատակազմից:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում