Տարածաշրջանային

Թուրքիայի նախագահը հերթական անգամ առիթը բաց չի թողել Հունաստանին սպառնալու համար

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահը հերթական անգամ առիթը բաց չի թողել Հունաստանին սպառնալու համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով Էգեյան և Միջերկրական ծովերում Հունաստանի և Թուրքիայի միջև առկա լարվածության վերաբերյալ հարցին, հերթական անգամ սպառնացել է Հունաստանին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի մակարդակով բարձրացրել է Հունաստանի «սադրանքների» թեման։

«Կարծում եմ, որ այսուհետ Աթենքը կվերլուծի Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա քայլերը։ Հակառակ դեպքում, ինչպես ավելի վաղ ասել եմ, ցանկացած պահի կարող է հարված լինել (նկատի ունի նախկինում տարբեր երկրների ուղղված «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» իր սպառնալից արտահայտությունը.-խմբ)»,- հայտնում է Anadolu-ն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում