Հայտարարվում է մրցույթ Դ.Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի ուսուցիչների թափուր տեղերի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի Դանիել Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ «Մաթեմատիկա» (5 ժամ), Դասվար (8 ժամ) «Հայոց լեզու և գրականություն» (12 ժամ) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

  • Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

-դիմում (ձև 1) մեկ լուսանկար 3x4 չափի

-բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)

-անձը հաստատող փաստաթուղթ

-«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում)

-ինքնակենսագրություն (Ձև 5)

-այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ

-ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ

-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)

-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերցնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00- ից 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Դանիել Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցում (hասցեն՝ ք. Երևան, Սեբաստիա փ. 19 շ.):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 74.14.61 հեռախոսահամարով:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում