Սպորտ

Արսեն Զախարյանով հետաքրքրված են նաև «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը 

1 րոպեի ընթերցում

Արսեն Զախարյանով հետաքրքրված են նաև «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը 

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանով հետաքրքրված են իսպանական գրանդ ակումբները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: 19-ամյա ֆուտբոլիստին հետևում են նաև կատալոնական «Բարսելոնա»-ի և Մադրիդ «Ռեալ»-ի ներկայացուցիչները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայկական արմատներով ռուսաստանցի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը չի տեղափոխվի Լոնդոնի«Չելսի»: Զախարյանի տեղափոխություն չի կայանա անգլիական ակումբ Ռուսաստանի Դաշնության դեմ գործող պատժամիջոցների պատճառով:

Արսեն Զախարյանի ներկայիս պայմանագիրը Մոսկվայի «Դինամո»-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:

Նա ռուսաստանյան ակումբի կազմում մասնակցել է 52 խաղի, դարձել է 13 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ: 2021 թվականին Զախարյանը նորամուտն է տոնել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում և մինչ օրս անցկացրել է 4 հանդիպում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում