Հասարակական

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն մարզերում. մեկ շաբաթում հայտնաբերվել է 3379 խախտում

1 րոպեի ընթերցում

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն մարզերում. մեկ շաբաթում հայտնաբերվել է 3379 խախտում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները օգոստոսի 29-ից սեպտեմբերի 5-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3379 խախտում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 24 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 25, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 վարորդ։ 6 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 4-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 120-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 2-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 10 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում