Հասարակական

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարգևատրել է դպրոցների այս տարվա մեդալակիրներին, «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողներին

4 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարգևատրել է դպրոցների այս տարվա մեդալակիրներին, «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել 2021-2022 ուսումնական տարվա հանրակրթական դպրոցների գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներին մեդալներ հանձնելու արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, 2021-2022 ուսումնական տարում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններից մեդալի հայտ ներկայացրած 88 սովորողներից քննությունների արդյունքում մեդալի են արժանացել 61 շրջանավարտներ: Գործող կարգի համաձայն` մեդալի հավակնորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» առարկաներից: Միջոցառման ընթացքում պարգևատրվել են նաև միջազգային մաթեմատիկական «Կենգուրու» և հայերենի իմացության «Մեղու» մրցույթների հաղթողները:

«Մեդալակիրներին և առարկայական մրցույթների հաղթողներին շնորհավորել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Սիրելի՛ շրջանավարտներ և առարկայական մրցույթների հաղթողներ, այսօրվա պարգևատրումը ձեր կյանքում առանձնահատուկ իրադարձություն է: Իմ ցանկությունն է, որ հետագայում դուք նվաճումներ ունենաք նաև բարձրագույն կրթության, գիտության ոլորտներում, մշտապես զգաք ձեր աշխատանքի արդյունքը` լինելով գնահատված,- նշել է նախարար Վահրամ Դումանյանը և շարունակել,- շնորհակալ ենք բոլորիդ ուսուցիչներին ու ծնողներին, որովհետև նրանք մեծ ներդրում ունեն ձեր ցուցաբերած արդյունքի գործում:

Կրթության ոլորտի բարեփոխումները, որոնք այսօր իրականացվում են նախարարության կողմից, մեկ նպատակ ունեն. ապահովել ամուր հենք, որ մենք ունենանք ավելի մրցունակ ու լավ քաղաքացի: Ապագան ձերն է, երկրի տերը դուք եք: Շնորհակալ ենք, որ ունենք ձեզ նման հրաշալի սերունդ»:

Մեդալները հանձնելուց հետո ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ամփոփել է հանդիսավոր արարողությունը` ընդգծելով, որ գերազանց առաջադիմության մեդալը 12 տարվա աշխատանքի գնահատականն է:

«Վստահ եմ, որ շատերդ արդեն ընտրել եք մասնագիտություն և դառնալու եք մեր երկրի համար արժանավոր և պիտանի քաղաքացի»,- դիմելով ներկաներին` նշել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նրա առաջարկությամբ ներկաները ծափերով ողջունել են Երևանի թիվ 87 դպրոցի շրջանավարտ, մեդալակիր Կարեն Սաֆարյանին, ով մեդալի քննությունները հաջողությամբ հանձնելուց և բուհ ընդունվելուց անմիջապես հետո զորակոչվել էր ժամկետային զինծառայության և արարողությանը ներկայացել էր զինվորական համազգեստով ու հրամանատար Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ շնորհավորելով «Կենգուրու» և «Մեղու» առարկայական մրցույթների հաղթողներին` Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ դրանք կարևոր են աշակերտների մասնագիտական կողմնորոշման և ապագայի պլանավորման հարցերում:

«Կարևոր է, որ դուք կարողանաք լավագույնս ինքնադրսևորվել մեր երկրում` մասնագիտական կարողությունների աճն ու անձնական երջանկությունը տեսնելով մեր հայրենիքում»,- եզրափակել է փոխնախարարը:

Նշվում է, որ «Կենգուրու» և «Մեղու» մրցույթները ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է «Այբ» հիմնադրամի հետ համագործակցությամբ:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում