Միջազգային

 Օգոստոսին աշխարհում քովիդով հիվանդացածների թիվը 5 միլիոնով կրճատվել Է

3 րոպեի ընթերցում

 Օգոստոսին աշխարհում քովիդով հիվանդացածների թիվը 5 միլիոնով կրճատվել Է

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսին աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել Է 25 միլիոնով, ինչը մոտավորապես 5 միլիոնով պակաս Է հուլիսի ցուցանիշից: Քովիդով հիվանդացությունը մայիսից ի վեր առաջին անգամ կրճատվել Է, հետեւում Է ՏԱՍՍ-ի հաշվարկներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարակման ամենից շատ նոր դեպքերը բաժին են ընկել Ասիայի երկրներին, ըստ որում Եվրոպայում վարակի տարածման տեմպերը կտրուկ նվազել են: Մահացությունը, չնայած հիվանդացության նվազմանը, կտրուկ աճել Է: Ամռան երրորդ ամսում մահացել Է շուրջ 90 հազար մարդ, ինչը մոտավորապես 40 տոկոսով ավելի Է, քան նախորդ նույն ժամանակամիջոցում, եւ համապատասխանում Է մարտ ամսվա մակարդակին:

Վարակի տարածման ամենաբարձր տեմպերն արձանագրվել են Ճապոնիայում: Մեկ ամսում այնտեղ հայտնաբերվել Է ավելի քան 6 միլիոն նոր դեպք: Օգոստոսի երկրորդ կեսին մեկ օրում արձանագրվել Է ավելի քան 250 հազար ախտահարված, ինչը 2,5 անգամ բարձր Է նախորդ ալիքի առավելագույնից եւ երկրի համար ամենաբարձր ցուցանիշն Է ամբողջ համավարակի ընթացքում:

Հիվանդացությամբ երկրորդ տեղում Է Հարավային Կորեան, որտեղ օգոստոսին արձանագրվել Է ավելի քան 3,6 միլիոն քովիդով հիվանդ: Ամսվա կեսերին ցուցանիշները գերազանցել են 180 հազար նոր դեպքը, սակայն ամռան վերջին դրանք կիսով չափ նվազել են: Բացի դրանից, օգոստոսին լուրջ աճ Է նկատվել Ռուսաստանում: Երկրում հիվանդացությունը բարձրացել Է մինչեւ գարնան սկզբի մակարդակ: Իսկ օգոստոսի վերջին օրերին ՌԴ-ում սկսել են հայտնաբերել օրական շուրջ 50 հազար վարակված: Եվրոպայի երկրների մեծ մասում քովիդի տարածման առավելակետը բաժին Է ընկել հուլիսին, այնուհետեւ վարակի տարածման տեմպերը կտրուկ նվազել են:

Այսպես, Ֆրանսիայում ամռան կեսերի համեմատությամբ հիվանդացությունը նվազել Է 10 անգամ (օգոստոսի վերջին այնտեղ արձանագրել են շուրջ 18 հազար նոր հիվանդացած), Իտալիայում՝ հինգ անգամ (մինչեւ 20 հազար ախտահարված մեկ օրում): Գերմանիայում, որտեղ տակավին հայտնաբերում են 30 հազարից ավելի վարակված, ցուցանիշները նվազել են ընդամենը չորս անգամ: ԱՄՆ-ը տակավին զբաղեցնում Է մահացությամբ առաջին տեղը: Օգոստոսին այնտեղ մահացել Է շուջ 15 հազար մարդ, ինչը գրեթե 2 հազարով ավելի Է, քան մեկ ամիս առաջ: Երկրորդ տեղում Է Ճապոնիան, որտեղ արձանագրված Է շուրջ 7,5 հազար մահվան դեպք՝ հնգապատիկ ավելի, քան հուլիսին: Երրորդ տեղում Է Բրազիլիան, որտեղ մահացել Է շուրջ 5 հազար մարդ (անցյալ ամսվա համեմատությամբ նվազումը՝ 30 տոկոս):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում