Սպորտ

Կարեն Խաչանովը US օpen-ի քառորդ եզրափակիչում է  

1 րոպեի ընթերցում

Կարեն Խաչանովը US օpen-ի քառորդ եզրափակիչում է  

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում շարունակվումէ թենիսի«Մեծ սաղավարտի»ԱՄՆ բաց առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը US օpen-ի քառորդ եզրափակիչում է: Տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչում Խաչանովի մրցակիցը իսպանացի Պաբլո Կարենո-Բուստան էր: 3 ժամ 23 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց 5 սեթերում:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը«Մեծ սաղավարտի» 4հիմնական մրցաշարերից մեկն է,որն անցկացվում է1881թվականից:Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝60միլիոն ԱՄՆ դոլար: US Open-ի տղամարդկանց մենախաղերի գործող չեմպիոնը Դանիիլ Մեդվեդևն է,իսկ կանանց մենախաղերինը`Էմմա Ռադուկանուն:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում