Էրդողանը Հունաստանին կոչ է արել «դասեր քաղել» Թուրքիայի հետ հարաբերությունների պատմությունից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանին կոչ է արել դասեր քաղել երկկողմ հարաբերությունների պատմությունից և հրաժարվել Անկարայի նկատմամբ լարվածության քաղաքականությունից։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը:

«Հե՜յ հույներ, եթե կանգ չառնեք, դա ձեզ համար թանկ կարժենա», - ասել է Թուրքիայի նախագահը Թուրքիայի սևծովյան Սամսուն քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:

Հեռարձակումն իրականացրել է TRT հեռուստաալիքը։

«Հունաստանի համար մենք միայն մեկ առաջարկ ունենք՝ մի մոռացեք Իզմիրը», – ասել է Էրդողանը` հիշեցնելով, որ հունա-թուրքական պատերազմն ավարտվել է 1922 թվականին` Էգեյան ծովի ափին գտնվող Հունաստանի վերջին հենակետի` Իզմիր քաղաքի գրավմամբ և թուրքական տարածքից հունական զորքերի արտաքսմամբ:

Թուրքիայի և Հունաստանի` ՆԱՏՕ-ի երկու հարևանների և դաշնակիցների հարաբերությունները կտրուկ սրվել են օգոստոսի 23-ից: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հունաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Էգեյան ծովի երկնքում 158 անգամ հետապնդել են թուրքական կործանիչներին և 256 անգամ խախտել Թուրքիայի օդային տարածքը։

Թուրքիան արդեն հայտարարել է, որ մտադիր է ՆԱՏՕ-ի մակարդակով բարձրացնել Հունաստանի կողմից իր ռազմական ինքնաթիռների հալածանքների և ամբողջ Անկարայի նկատմամբ լարվածության քաղաքականության հարցը։

Հայերեն

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված