Սպորտ

Կարեն Խաչանովը US Open-ի 4-րդ շրջանում է

1 րոպեի ընթերցում

Կարեն Խաչանովը US Open-ի 4-րդ շրջանում է

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում շարունակվումէ թենիսի«Մեծ սաղավարտի»ԱՄՆ բաց առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակ է տոնել երրորդ շրջանում:Խաչանովի մրցակիցըՄեծ Բրիտանիան ներկայացնող Զեկ Դրափերն էր: Երկրորդ սեթի ավարտից հետո բրիտանացին հրաժարվել է հետագա պայքարից` Խաչանովը տեխնիկական հաղթանակ է տոնել:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» 4 հիմնական մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 1881 թվականից: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ 60 միլիոն ԱՄՆ դոլար: US Open-ի տղամարդկանց մենախաղերի գործող չեմպիոնը Դանիիլ Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղերինը` Էմմա Ռադուկանուն:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում