Սպորտ

Արամ Հակոբյանը Dubei Open-ի առաջատարից հետ է կես միավորով

1 րոպեի ընթերցում

Արամ Հակոբյանը Dubei Open-ի առաջատարից հետ է կես միավորով

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոսմայստերները շարունակում են ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Dubei Open շախմատային մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց Արամ Հակոբյանը: Սամվել Տեր-Սահակյանը կիսեց միավորը:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ,այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը պարտվեց:

Այժմ Արամ Հակոբյանն ունի 5,5 միավոր և առաջատարից հետ է կես միավորով:

Dubai օpen շախմատային 22-րդ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են 171 շախմատիստներ աշխարհի տարբեր երկրներից: Այն կեզրափակվի սեպտեմբերի 4-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում