Սպորտ

Սերենա Ուիլյամսը պարտվել է ԱՄՆ բաց առաջնության 3-րդ շրջանում

1 րոպեի ընթերցում

Սերենա Ուիլյամսը պարտվել է ԱՄՆ բաց առաջնության 3-րդ շրջանում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի«Մեծ սաղավարտի» 23-ակի հաղթող,ամերիկյան թենիսի բոլոր ժամանակների լավագույն թենիսիստուհիներից մեկը`Սերենա Ուիլյամսը,պարտվեց ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող US Open-ի կանանց մենախաղի երրորդ շրջանում Սերենո Ուիլյամսը մրցեց Ավստրալիայի ներկայացուցիչ Այլա Տոմլյանովիչի հետ: Մոտ 3 ժամ ձգված մրցախաղում Ուիլյամսը զիջեց երեք սեթերից հետո` 7:5, 6:7, 6:1 հաշվով:

Պարտվելով այս շրջանում` Սերենա Ուիլյամսը դուրս մնաց հետագա պայքարից և ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտ»-ի 4 հիմնական մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 1881 թվականից: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ 60 միլիոն ԱՄՆ դոլար: US օpen-ի տղամարդկանց մենախաղերի գործող չեմպիոնը Դանիիլ Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղերինը` Էմմա Ռադուկանուն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում