Անսասան է արցախցու՝ իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու կամքը. Արցախի ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Արցախի Հանրապետության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի´ հայրենակիցներ,

Դարեր շարունակ արցախահայությունը, հենվելով իր պատմական երկարատև կենսափորձի վրա, կենաց ու մահու պայքար է մղել ՝ հանուն սեփական հայրենիքի, պետականության, ժողովրդի ազատության ու անկախության։ Այդ պայքարի բարձրակետը հանդիսացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդը։

Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության օրվա առթիվ։

Մեր ժողովրդի պատմության շրջադարձային այդ օրը հավաստիացում էր և΄ խորհրդային իշխանություններին, և΄ համայն քաղաքակիրթ աշխարհին, որ արցախցու՝ իր հայրենիքում ապրելու, հարատևելու կամքն անբեկանելի է, լուսավոր ապագայի կերտումը՝ անկասելի:

2020 թ.աշնանային պատերազմն իր ծանր հետևանքներով լրջագույն մարտահրավեր հանդիսացավ մեր ինքնության ու լինելիության համար:

Շուտով լրանում է արյունոտ աշնան 2 տարին, բայց պատերազմի պատճառած վերքերն ու կորուստների մորմոքող ցավերը դեռևս թաց են ու թարմ: Չնայած անդառնալի մարդկային և տարածքային կորուստներին՝ Արցախն այսօր ապրում է, ապրում է մեր հազարավոր քաջարի զինվորների կյանքի գնով:

Խոնարհումս նրանց սուրբ հիշատակին։

Արցախի Հանրապետության առջև ծառացած հիմնախնդիրները նոր մարտահրավերներին ընդառաջ տարաբնույթ են:

Ադրբեջանը ցայսօր, խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, Արցախի նկատմամբ պարբերաբար ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում, որոնք որակվում են ինչպես հայատյացության դրսևորում, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության և կայունության խախտման և հատկապես՝ խաղաղապահ առաքելության չեզոքացման նենգ դրսևորում։

Ներկա դրությամբ առաջնահերթ խնդիրը երկրի հուսալի անվտանգության ապահովումն է, որն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերն ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորակազմը:

Մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ և արդարացի լուծմանը հասնելու ուղղությամբ։

Սիրելի՛ արցախցիներ

Պատմության քառուղիներում մաքառած հայ ժողովրդի գոյությունն ու փրկությունը մշտապես պայմանավորված է համայն հայության համախմբվածությամբ, միակամությամբ և միասնականությամբ։

Արցախցու հոգեկերտվածքը այնպիսին չէ, որ ընկրկի դժվարությունների առջև: Մեր ազգային հպարտությունն ու արժանապատվությունը աներեր է, այն ոչ ոք չի կարող խաթարել: Մենք վճռական ենք մեր պայքարում։ Անսասան է իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու արցախցու կամքը։

Աստված ապավեն Արցախի Հանրապետությանն ու համայն հայությանը»:

Հայերեն Español Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան