Միջազգային

ԵՄ – Ուկրաինա Ասոցիացիայի խորհրդի նիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Բրյուսելում

1 րոպեի ընթերցում

ԵՄ – Ուկրաինա Ասոցիացիայի խորհրդի նիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Բրյուսելում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ – Ուկրաինա Ասոցիացիայի խորհրդի նիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Բրյուսելում, դրան կմասնակցեն Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը եւ ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է ԵՄ-ի Խորհրդի՝ սեպտեմբերի 1-ին տարածված հայտարարության մեջ: «ԵՄ – Ուկրաինա Ասոցիացիայի խորհրդի ութերորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Բրյուսելում՝ Ուկրաինայի կառավարության ղեկավար Դենիս Շմիգալի նախագահությամբ: Եվրոպայի պատվիրակությունը կգլխավորի Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը»,- նշված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում