Կարեն Խաչանովի երկրորդ հաղթանակը US open-ում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում շարունակվում է թենիսի«Մեծ սաղավարտի»ԱՄՆ բաց առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակ է տոնել երկրորդ շրջանում:Խաչանովի մրցակիցը Բրազիլիայից Տիագո Մոնտեյրոն էր: Առավել քան 3 ժամ ձգված մրցախաղում Խաչանովն առավելության է հասել չորս սեթերում`6:3, 6:3, 7։5, 6:4:
Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» 4 հիմնական մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 1881 թվականից: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ 60 միլիոն ԱՄՆ դոլար: US Open-ի տղամարդկանց մենախաղերի գործող չեմպիոնը Դանիիլ Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղերինը` Էմմա Ռադուկանուն:
Կարդացեք հոդվածը` English