Սպորտ

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Գաբրիել Սարգսյանը 32-րդն է  

1 րոպեի ընթերցում

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Գաբրիել Սարգսյանը 32-րդն է  

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է սեպտեմբեր ամսվա դասակարգման նոր աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ: Գաբրիել Սարգսյանը 32-րդն է, Հայկ Մարտիրոսյանը` 80,-րդը, իսկ Շանթ Սարգսյանը` 87-րդը:

Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցրել է 37-րդ, Աննա Սարգսյանը` 77-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը` 93-րդ տեղը:

Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, 8-րդն է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում