Արամ Հակոբյանը հաղթել է Դուբայի մրցաշարի 5-րդ տուրում 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայի շախմատային միջազգային մրցաշարում կայացել են 5-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Dubai օpen-ի այս տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տարավ Արամ Հակոբյանը, միավորը կիսեց Սամվել Տեր-Սահակյանը: Հաղթանակ տարավ նաև Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը:

Արամ Հակոբյանն ունի 4 միավոր և առաջատարից հետ է մեկ միավորով:

Dubai օpen շախմատային 22-րդ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են 171 շախմատիստներ աշխարհի տարբեր երկրներից: Այն կեզրափակվի սեպտեմբերի 4-ին:

Հայերեն العربية English Русский Türkçe