Սպորտ

Սերենա Ուիլյամսը երկրորդ հաղթանակն է տոնել ԱՄՆ բաց առաջնությունում  

1 րոպեի ընթերցում

Սերենա Ուիլյամսը երկրորդ հաղթանակն է տոնել ԱՄՆ բաց առաջնությունում  

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի «Մեծ սաղավարտի» 23-ակի հաղթող, ամերիկյան թենիսի բոլոր ժամանակների լավագույն թենիսիստուհիներից մեկը` Սերենա Ուիլյամսը, կարիերայի վերջին մրցաշարում տոնել է երկրորդ հաղթանակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղերի երկրորդ շրջանում Սերենա Ուիլյամսը մրցեց Էստոնիան ներկայացնող Անետ Կոնտավեիտի հետ: 2 ժամ 29 րոպե ձգված մրցախաղում Սերենա Ուիլյամսը հաղթեց երեք սեթում` 7:6, 2:6, 6:2:

Ավելի վաղ Սերենա Ուիլյամսը հայտարարել էր, որ պրոֆեսիոնալ կարիերան կավարտի ԱՄՆ բաց առաջնությունից հետո:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտ»-ի 4 հիմնական մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 1881 թվականից: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ 60 միլիոն ԱՄՆ դոլար: US օpen-ի տղամարդկանց մենախաղերի գործող չեմպիոնը Դանիիլ Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղերինը` Էմմա Ռադուկանուն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում