Սպորտ

Լիլիթ Մկրտչյանը շախմատի ԵԱ-ում միայն 4-րդն է

1 րոպեի ընթերցում

Լիլիթ Մկրտչյանը շախմատի ԵԱ-ում միայն 4-րդն է

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստուhիներն ավարտեցին ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնության վերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչներից պարտություն կրեցին Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը, Մարիամ Մկրտչյանը: Հաղթանակ տոնեց միայն Աննա Սարգսյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը կիսեց միավորը:

Առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը 11 հնարավորից հավաքելով 8 միավոր լրացուցիչ միավորներով գրավեց միայն 4-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող դարձավ լեհուհի Մոնիկա Սոկոն:

Մեր Աննա Սարգսյանը 8-րդն է, Էլինա Դանիելյանը` 16-րդը, Մարիա Գևորգյանը` 25-րդը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում