Տիգրան Ավինյանը նշեց, թե ինչ տրամաբանությամբ պետք է գործի հրավառություններն արգելող օրենքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրավառություններն արգելող օրենքի նախագծի ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ մասնավոր միջոցառումներին հնարավոր չլինի կազմակերպել այնպիսի հրավառություններ, որոնք կանհանգստացնեն շրջակայքի ողջ բնակչությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ կազմակերպած քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը:

«Աշխարհում որևէ քաղաքակիրթ քաղաքում չեմ տեսել, որ մասնավոր միջոցառումներին ռեստորաններում ամեն օր հրավառություն լինի: Ամենայն հարգանքով այդ օրը ծնված մարդու նկատմամբ, բայց շրջակա հատվածներում ապրող բնակչությունը մեղք չի գործել, որ տվյալ մարդը այդ օրը ծնվել է»,- ասաց Ավինյանը:

Տիգրան Ավինյանի կարծիքով՝ պետք է լիազորությունները տրվեն համայնքի ղեկավարին և նա որոշի՝ արգելե՞լ այս կամ այն միջոցառմանը հրավառություն կազմակերպելը, թե՞ ոչ:

«Ինչ վերաբերվում է պատասխանատվության հատվածին, ապա լիցենզավորման խիստ գործընթացով ենք գնում: Լիցենզավորված ընկերությունները, ենթադրվում է՝ շատ չեն լինելու, և ներմուծված ապրանքը գրանցված է լինելու: Եթե ռեստորանում հրավառություն հնչի, կնշանակի լիցենզավորված ընկերությունները հրավառության նյութերը վաճառել են ոչ ճիշտ մարդկանց կամ մաքսանենգ ճանապարհով են նյութերը բերել»,- ասաց Ավինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամը վստահ է, որ հենց վաճառքի սահմանափակումը օրենքով գործի, խնդիրը 90 տոկոսով լուծված կլինի:

Հայերեն English Español

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան