Սպորտ

Դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Գագիկ Սարգսյանը  

1 րոպեի ընթերցում

Դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Գագիկ Սարգսյանը  

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը վերընտրվել է այդ պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա վերընտրվել է 5 տարի ժամկետով: Վերջինս 2005-2016թ.թ. հանդիսացել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, 2016-2021թ.թ. փոխնախագահ և 2021թ. օգոստոսից ֆեդերացիայի նախագահ՝ 1 տարի ժամկետով:

Ընտրվել է նաև 17-հոգուց բաղկացած նախագահության կազմ:

Համաժողովի որոշումներով փոփոխություններ են կատարվել նաև կանոնադրությունում, մասնավորապես` փոփոխվել է ֆեդերացիայի անվանումը, նոր անվանումն է «Հայաստանի դահուկային սպորտի եվ սնոուբորդի ֆեդերացիա» ՀԿ, Ֆեդերացիայում գործող մարզաձևերին ավելացել են նաև Պարադահուկավազք, Պարալեռնադահուկային սպորտ և Պարասնոուբորդ մարզաձևերը: Կազմակերպության նախագահ կարող է ընտրվել առնվազն երեք տարի կազմակերպության անդամ հանդիսացող անձը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում