Սպորտ

Նադալը 3 ժամ պայքարից հետ ԱՄՆ բաց առաջնության 2-րդ շրջանում է  

1 րոպեի ընթերցում

Նադալը 3 ժամ պայքարից հետ ԱՄՆ բաց առաջնության 2-րդ շրջանում է  

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը առաջին հաղթանակն է տարել թենիսի ԱՄՆ բաց առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում մեկնարկած «Մեծ սաղավարտ»-ի տարվա հերթական մրցաշարի` ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Ռաֆայել Նադալը մրցել է Ավստրալիան ներկայացնող Ռիկի Հիջիկատայի հետ: 3 ժամից ավել ձգված մրցախաղում Նադալը հաղթել է 4 սեթում:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» 4 հիմնական մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 1881 թվականից: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ 60 միլիոն ԱՄՆ դոլար: US օpen-ի տղամարդկանց մենախաղերի գործող չեմպիոնը ռուս Դանիիլ Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղերինը` Էմմա Ռադուկանուն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում