Սպորտ

Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակ է տոնել Dubai օpen-ի 4-րդ տուրում  

1 րոպեի ընթերցում

Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակ է տոնել Dubai օpen-ի 4-րդ տուրում  

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Dubai օpen միջազգային մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Արամ Հակոբյանը պարտություն է կրել, իսկ Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակ տոնել: ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Հայաստանի հավաքականի նախկին անդամ Վլադիմիր Հակոբյանը կիսել է միավորը:

4-րդ տուրից հետո բացարձակ արդյունքով առաջատարները Հնդկաստանի և Ղազախաստանի ներկայացուցիչներն են:

Dubai օpen շախմատային 22-րդ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են 171 շախմատիստներ աշխարհի տարբեր երկրներից: Այն կեզրափակվի սեպտեմբերի 4-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում