Ծաղկաձորում անցկացվել են հաշմանդամային սպորտի հանրապետական մարզական խաղերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օգոստոսի 26-29-ը Ծաղկաձորում անցկացվել է «Հաշմանդամային սպորտի 2022 թվականի հանրապետական մարզական խաղեր» մարզական միջոցառումը, որին շուրջ 90 մարզիկ և մարզուհի է մասնակցել Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, մարզական խաղերի մասնակիցներն ուժերն են չափել պարապաուերլիֆտինգ, պարաբազկամարտ, պարահրաձգություն, գնդի և սկավառակի նետում, դարձ, շաշկի և շախմատ մարզաձևերում:

«Ծաղկաձոր-2022» հաշմանդամային սպորտի մարզական խաղերն առաջին անգամ էին անցկացվում պետական աջակցությամբ: Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ մարզական խաղերի շուրջ 20 մասնակից հաշմանդամություն է ձեռք բերել Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, և, առհասարակ, խաղերի մասնակիցների 35-40 տոկոսը եղել է զինհաշմանդամ.

«Խաղերն իսկապես շատ լավ անցան: Բոլոր մարզիկների մոտ էլ նախորդ մրցումների համեմատ կար բավական մեծ աճ և առաջընթաց: Հոգեբանական առումով էլ մասնակիցները շատ ազատ էին, շփվող: Կարևորում եմ նաև Արցախյան վերջին պատերազմում հաշմանդամություն ձեռքբերած մարզիկների ինտեգրումը, որը շատ հարթ ընթացավ: Բացի բուն խաղերից՝ եղան նաև ժամանցային ծրագրեր, շփումներ ու զրույցներ: Ամեն ինչ շատ լավ անցավ»,- ասել է Սարգիս Ստեփանյանը:

«Ծաղկաձոր-2022» հաշմանդամային սպորտի մարզական խաղերի հաղթողներն ու մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են մեդալներով, դիպլոմներով և գավաթներով:

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ԿԳՄՍՆ աջակցությամբ սեպտեմբերին Երևանում կանցկացվի Հայաստանի պարապաուերլիֆտինգի պաշտոնական առաջնությունը, իսկ հոկտեմբերին ֆեդերացիայի մարզիկները կմասնակցեն Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք Եվրոպայի բազկամարտի առաջնությանը:

Հայերեն Español

Շիրակի մարզում ընթացքի մեջ է սուբվենցիոն 40 ծրագիր

Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Բաբ էլ-Մանդեբի նեղուցում հութիների նոր հարձակումներից 6 մարդ է զոհվել

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունների նախաշեմին

Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել

Նորոգվում է Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհը

Ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները. տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները