Տարածաշրջանային

Իրանը Նաթանզում սկսել Է ուրանի հարստացում մինչեւ 5 տոկոս. ՄԱԳԱՏԷ

2 րոպեի ընթերցում

Իրանը Նաթանզում սկսել Է ուրանի հարստացում մինչեւ 5 տոկոս. ՄԱԳԱՏԷ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հրապարակել Է հաշվետվություն, որտեղ հաղորդվում Է, որ Իրանն սկսել Է ուրանի մինչեւ 5 տոկոս հարստացումը IR-6 կատարելագործված ցենտրիֆուգների միջոցով Նաթանզի ստորգետնյա օբյեկտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2022 թվականի օգոստոսի 28-ին գործակալությունը վառելիքի հարստացման օբյեկտում հավաստել Է, որ Իրանը ուրան-235 (իզոտոպով) մինչեւ 2 տոկոս հարստացված ուրանի հեքսաֆտորիդ Է մատուցում IR-6 (ցենտրիֆուգների) կասկադ՝ ուրանի հեքսաֆտորիդի արտադրության համար, որը մինչեւ 5 տոկոս հարստացվում Է ուրան-235 (իզոտոպով)»,- մեջբերում Է անում Reuters գործակալությունը ՄԱԳԱՏԷ-ի հաշվետվությունից: 2015 թվականին իրանական միջուկային գործարքին համապատասխան՝ Իրանում ուրանի հարստաման թույլատրված մակարդակը չպետք Է գերազանցի 3,67 տոկոսը:

ԳՀՀՊ-ն Իրանի հետ ստորագրվել Է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի մշտական «հնգյակի» եւ Գերմանիայի կողմից նրա միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: 2018 թվականին այդ պահին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնող Դոնալդ Թրամփը որոշում Է ընդունել այդ համաձայնությունից դուրս գալու մասին: Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել Է Թեհրանի հետ միջուկային գործարքին՝ Վաշինգտոնի վերադառնալու պատրաստակամության մասին: Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսնան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում Վիեննայում ԳՀՀՊ-ն սկզբնական տեսքով վերականգնման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում