Օդապարիկով ռեկորդային թռիչք. «Սքայբոլ»-ի օդաչուն և նրա գործընկերը ստացան աշխարհի ռեկորդը հաստատող հավաստագիրը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային ավիացիոն մարզաձևերի ֆեդերացիան (FAI) «Սքայբոլ» ընկերությանը հանձնեց դիպլոմ՝ օդապարիկով աշխարհի ռեկորդային թռիչք իրականացնելու համար:

«Արմենպրես»-իփոխանցմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ ավիացիոն մարզաձևերում Հայաստանի ՀանրապետությունըSkyBallօդապարիկով թռիչքներ կազմակերպող ավիաընկերության շնորհիվ դարձել է ռեկորդակիր երկիր:

«Սքայբոլ» ընկերության հիմնադիր, օդաչու Նաիրի Բարսեղյանը նշեց, որ ռեկորդ սահմանելու գաղափարը միշտ ունեցել է, բայց պատերազմում եղբորը կորցնելուց հետո այդ գաղափարը դարձել է մեծ նպատակ: Աշխատանքի ու ընկերների օգնությամբ ռեկորդային թռիչքը վերջապես իրականացավ:

Նա նշեց, որ SkyBall-ի ամենաերկարատև առանց վայրէջքի համաշխարհային ռեկորդային թռիչքը մեկնարկել է 2022 թվականի փետրվարի 16-ին Ռուսաստանի Օրենբուրգի շրջանից ժամը 08:00-ին, վայրեջքը իրականացրել են փետրվարի 17-ին երեկոյան, ժամը 18:45-ին: Թռիչքի տևողությունը եղել է 34 ժամ 41 րոպե: Նախկինում սահմանած ռեկորդային թռիչքը տևել է 32 ժամ 12 րոպե:

«Այս նշաձողը իրականում աշխարհի ռեկորդ է, բայց դա չի նշանակում, որ մենք էլ անելիք չունենք, ես խոստանում եմ, որ օդագնացության համաշխարհային ոլորտում Հայաստանի անունը շատ անգամ է դեռ լսելի դառնալու՝ ոչ հեռու ապագայում»,- ասաց նա:

Նաիրիի խոսքով՝ սա հատկանշական է նրանով, որ պատմության մեջ առաջին անգամ ավիացիոն մարզաձևերում գրվել է Հայաստանի անունը. «Նշեմ, որ նման ռեկորդները պատկանում են գերտերություններին: Եթե ցուցակը նայենք, կտեսնենք ԱՄՆ, Ռուսաստան, Ճապոնիա և եվրոպական մեկ-երկու երկիր, հիմա այս շարքում կլինի նաև Հայաստանի անունը, ինչն էլ եղել է մեր գերնպատակը: Թռիչքը իրականացրել ենք իմ ռուս գործընկեր Սերգեյ Բաժենովի հետ AX-9 դասի օդապարիկով»,- եզրափակեց նա:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ օդապարիկով թռիչքները արկածային զբոսաշրջության զարգացման գործում շատ կարևոր բաղադրիչ են, և այս հաղթանակն ու օդապարիկներով թռիչքների ավելացումը՝ զբոսաշրջության ոլորտում իրենք դիտարկում են շատ կարևոր կոմպոնենտ:

«Ցանկացած միջոցառում կամ մարզաձև, որտեղ հայ ընկերությունները, մարզիկները կարողանում են գրանցել աշխարհի ռեկորդներ՝ շատ կարևոր է մեզ համար և մենք քաջալերում ենք նման արդյունքներ գրանցած մարդկանց: Ես կարծում եմ, որ մենք պետք է որոշակի միջոցներ ներդնենք, որպեսզի այս նվաճումը հնարավորինս հանրայնացնենք ամբողջ աշխարհում կամ այս ոլորտով հետաքրքրվող շրջանակներում, որպեսզի Հայաստանի արկածային զբոսաշրջության համար սա ևս դարձնենք գրավիչ գործոն»,-ասաց նա:

Անդրադառնալով զբոսաշրջությանը՝ Քերոբյանը նշեց, որ այն, կարելի է ասել, ամբողջությամբ վերականգնվել է, քանի որ, հուլիսին արդեն գրանցվել է մոտավորապես նույն ցուցանիշը, ինչ արձանագրվել էր 2019 թվականի նույն ամսին:

Հարցին օդապարիկով հասցրե՞լ է թռնել և վայելել Հայաստանը երկնքից՝ նախարարը նշեց, որ դեռևս ոչ, բայց առաջին իսկ հարմար առիթով կանի այդ բանը:

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշեց, որ այս պահին արկածային զբոսաշրջության մեջ օդապարիկները հետաքրքիր և գրավիչ են դարձել:

«Մենք այս պահին աշխատում ենք սոցիալական մեդիա դաշտում ստեղծել հարթակներ, որոնք հնարավորություն կտան ամբողջ աշխարհի զբոսաշրջիկներին ծանոթանալ Հայաստանին, այստեղ առաջարկվող զբոսաշրջային բոլոր ուղղություններին և հետաքրքիր ու տարբերվող ժամանցային փաթեթներին»,- ասաց Սիսիան Պօղոսեանը:

Նա ընդգծեց, որ Հայստանում արկածային տուրիզմը զագացնելու և ամբողջ աշխարհին ներկայացնելու համար ՀՀ զբոսաշրջության կոմիտեն պետք է կամաց-կամաց սկսի աշխատել մասնավոր ոլորտի հետ, որպեսզի միասին հասկանան, թե էլ ի՞նչ նոր ձևեր կարող են Հայստանում ներդնել և զարգացնել, որպեսզի հետաքրքիր լինի երկիր ժամանող զբոսաշրջիկների համար:

Հայերեն العربية English

Մեքսիկան զինվորականների կներգրավի ԱՄՆ-ի հետ սահմանի պահպանության ուժեղացմանը

ԱՄՆ-ն կասեցրել է մեքսիկական ապրանքների մաքսատուրքերի սահմանումը

Ռումինիայի նախագահը հերքել է իր վաղաժամկետ հրաժարականի մասին լուրերը

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի հիման վրա վոկալ-սիմֆոնիկ երկի ստեղծման մրցույթ

Սերբիայի նախագահը ուսանող ցուցարարներին առաջարկել է փետրվարի 5-ին բանակցություններ սկսել

Վրաստանի ընդդիմությունը բռնապետության սպառնալիք է որակել երկրի օրենսդրության հնարավոր խստացումը

Մոլդովայում պահանջել են հետաքննել USAID-ի գործունեությունը

ՕՊԵԿ+-ի երկրների կոմիտեի նախարարները որոշել են չփոխել նավթի արդյունահանման ընթացիկ քաղաքականությունը

Արմավիր մարզում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել

Հայտնի են համահայկական խաղերի ձնամարտի մրցաշարի հաղթողը և մրցանակակիրները