Սպորտ

Արամ Հակոբյանի երրորդ անընդմեջ հաղթանակը Dubai օpen-ում 

1 րոպեի ընթերցում

Արամ Հակոբյանի երրորդ անընդմեջ հաղթանակը Dubai օpen-ում 

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Դուբայի բաց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Dubai օpen միջազգային 22-րդ մրցաշարում երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Արամ Հակոբյանը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը կրկին ոչ-ոքի է ավարտել պարտիան: ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Վլադիմիր Հակոբյանը նույնպես առաջատարներից է:

Dubai օpen շախմատային 22-րդ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են 171 շախմատիստներ աշխարհի տարբեր երկրներից: Այն կեզրափակվի սեպտեմբերի 4-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում