Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-30/22.  Ղարսլյան, Արամբուրու, Ֆերացի, Թեզ 

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-30/22.  Ղարսլյան, Արամբուրու, Ֆերացի, Թեզ 

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Կարեն Ղարսլյան, «Լեզվի ծայրին»

Կարեն Ղարսլյանի «Լեզվի ծայրին» կոնցեպտուալ, փորձարարական պոեզիայի այս անչափ հետաքրքիր բանաստեղծությունների ժողովածուում լեզուն, պայթելով անվերջանալի պատերազմների մեջ (փաստական ու առօրյա-կենցաղային), փորձում է իր իսկ բեկորներից արտապատկերման նոր նշանային հետքեր ուրվագծել, անվանում տալ իրականությանն ու գոյին: Գիրքը լույս է ընծայել «Գրանիշ» հրատարակչությունը։

Թարգմանական գրականություն

Ֆերնանդո Արամբուրու, «Հայրենիք»

Ֆերնանդո Արամբուրուն «Հայրենիք» վեպը գրել է, երբ բասկյան ETA ահաբեկչական խմբավորումը հայտարարել է զինված պայքարը դադարեցնելու մասին։ Գրողը ցանկացել է պարզել, թե այդ ողբերգական ժամանակաշրջանում ի՞նչ է պատահել մարդկանց հետ, ինչո՞ւ էին շատերն աջակցում սպանություններին, համակրում բռնարարներին։ Ինչո՞ւ էին երկչոտ լռում նրանք, ովքեր համաձայն չէին այդ ամենին:

Վեպի առանցքում երկու բասկ ընտանիքների հարաբերություններն են Սան Սեբաստիանի արվարձանում։ Արամբուրուն, ինքն էլ ծնված լինելով այստեղ, ներկայացնում է անկախության համար պայքարի ահաբեկչական մեթոդները, որոնք թշնամություն են սերմանում երկու մտերիմ ընտանիքների միջև և խեղում են շատերի ճակատագրերը։ Նաև ցուցադրում է իսպանական կենտրոնական իշխանության դաժան պատասխանը բասկերի բարձրացրած խնդիրներին։ Հեղինակը հակամարտության որևէ կողմին չի արդարացնում կամ դատապարտում։ Նա ի ցույց է դնում մարդկանց ողբերգությունն ու դա հաղթահարելու ճանապարհը։ Թարգմանիչ` Ալիս Տեր-Ղևոնդյան: Գիրքը լույս է ընծայել Newmag հրատարակչությունը։

Փաստավավերագրական գրականություն

Քեյթ Ֆերացի, Ռալ Թեզ, «Երբեք մենակ մի ճաշեք և նեթվորքինգի այլ կանոններ»

Կապերը որոշում են ամեն ինչ: Այս աշխարհում ամեն ինչ գոյություն ունի միայն մնացածի հետ կապի շնորհիվ: Ոչինչ չի կարող մեկուսացած գոյություն ունենալ:

Բավական է ձևացնենք, իբր մենք անկախ արարածներ ենք՝ ունակ ինքնաբավ կյանք վարելու: Թարգմանիչ՝ Հրազդան Մադոյան, խմբագիր՝ Մարգարիտ Առաքելյան։

Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

Նոր գիրք

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝  առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

Մշակույթ

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում