Սպորտ

Արամ Հակոբյանը երկրորդ հաղթանակն է տոնել Դուբայի միջազգային մրցաշարում  

1 րոպեի ընթերցում

Արամ Հակոբյանը երկրորդ հաղթանակն է տոնել Դուբայի միջազգային մրցաշարում  

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Dubai Open 22-րդ միջազգային մրցաշարում կայացել են 2-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից Արամ Հակոբյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել, իսկ Սամվել Տեր-Սահակյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի:

Dubai Open շախմատային 22-րդ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են 171 շախմատիստներ աշխարհի տարբեր երկրներից: Այն կեզրափակվի սեպտեմբերի 4-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում