Պաշտոնական

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

1 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների հարաբերությունների դարավոր պատմության այս նշանակալից օրը խորհրդանշում է զարգացման որակապես նոր փուլ միջպետական համագործակցության համատեքստում, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և բարեկամության փառավոր ավանդույթների վրա։

Համոզված եմ, որ մեր երկրների իշխանության բոլոր թևերի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և գործարար շրջանակների համատեղ ջանքերը հնարավորություն կտան իրագործել հայ-ղազախական համագործակցության ողջ ներուժը՝ հարստացնելով այն փոխշահավետ տնտեսական նախագծերով, ինչպես նաև նոր նախաձեռնություններով՝ մշակույթի և հումանիտար ոլորտներում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում