Միջազգային

Հարավային Կորեան և Լեհաստանը տանկերի ու հաուբիցների արտահանման 5,8 մլրդ դոլարի պայմանագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան և Լեհաստանը տանկերի ու հաուբիցների արտահանման 5,8 մլրդ դոլարի պայմանագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավկորեական երկու ընկերություն տանկերի և հաուբիցների արտահանման 5,76 միլիարդ դոլարի պայմանագիր են ստորագրել Լեհաստանի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Սեուլի սպառազինությունների գնման գործակալությունը։

Reuters-ի փոխանցմամբ, համաձայնագիրը, որն օգոստոսի 26-ին ստորագրվել է Լեհաստանում, Հարավային Կորեայի կողմից երբևէ կնքված սպառազինության ամենախոշոր գործարքի մաս է կազմում։

Թեպետ կողմերը չեն հրապարակել ամբողջական գործարքի արժեքը, սակայն հարավկորեական լրատվամիջոցները հայտնում են, որ այն մոտավոր արժեցել է 15 մլրդ ԱՄՆ դոլար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում